«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փարիզի «Մաշտոց» հայ լեզվի պաշտպանության միությունը կազմակերպում է շարադրության մրցույթՙ նվիրված քրիստոնեության ընդունման 1700 եւ գրերի գյուտի 1600-ամյակներին

Մրցույթի նյութըՙ

«Գրերի գյուտի դերը քրիստոնեության ընդունման եւ անցած 16 դարերի ընթացքում ազգային մշակութային գետնի վրա պատմագեղարվեստական ժառանգության ստեղծման եւ համազգային միասնականության իր խոր նշանակության մեջ»:

Մասնակցության պայմաններըՙ

- Մրցույթի լեզունՙ գրական հայերենը:

- Գրության ձեւըՙ մեսրոպյան (դասական) ուղղագրություն:

- Գրության ծավալներըՙ նվազագույնըՙ մեքենագիր երկու, առավելագույնըՙ 4 էջ:

- Մրցույթին ներկայացված գաղտնագիր աշխատանքները եւ մասնակիցների կենսագրական տվյալները պետք է հանձնել Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնՙ տնօրեն Սուրեն Դանիելյանին:

- «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի հասցենՙ Երեւան, Ալեք Մանուկյան 13, հեռ.ՙ (3741) 555-830: Էլեկտրոնային հասցեն spyurksd@netsys.am.

- Հանձնման վերջին ժամկետՙ 2002 թվականի մարտ 15ՙ ներառյալ:

Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2002 թ. մայիս ամսին Փարիզում:

- Հանձնախմբի անդամները ֆրանսահայ ճանաչված մտավորականներն ենՙ գրողներ, ուսուցիչներ, մամուլի ներկայացուցիչներ:

- Սահմանված մրցանակներըՙ

մեկ առաջին մրցանակՙ 100 ԱՄՆ դոլար

երկու երկրորդ մրցանակՙ 70-ական ԱՄՆ դոլար

երեք երրորդ մրցանակՙ 30-ական ԱՄՆ դոլար

Մրցանակակիր աշխատանքները կտպագրվեն սփյուռքում եւ հայրենիքում:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ, Փետրվարի 4, 2002, Փարիզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4