ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր առավոտյան, ժամը 11.40-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» բուժական-առողջարարական միավորումում ենթարկել է վիրահատությանՙ սուր ապենդիցիտ /կույր աղիք/ ախտորոշմամբ։ Վիրահատությունը տեւել է 30 րոպե եւ անցել է հաջող։
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հանրապետության Նախագահի ինքնազգացողությունը բավարար է։ Նա հիվանդանոցում կանցկացնի մեկ-երկու օր։