«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2002-02-13 | #28, 2002-02-14 | #29, 2002-02-15


ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵԼՑԻՆԻ, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ, ՄՈՒԹԱԼԻԲՈՎԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀՆՉԵԼ

ՀԱԱԳԱ, 14 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրվարի 14-ին Հաագայի միջազգային դատարանը հերքել է ադրբեջանական «Զերկալո» թերթի այն հաղորդագրությունը, ըստ որի, գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն հայտարարել է, թե ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը, Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը նույնպես կարող են կանգնել պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանի առջեւՙ իբրեւ պատերազմի հանցագործներ։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Հաագայից ուղարկված դել Պոնտեի ելույթում Տեր-Պետրոսյանի, Ելցինի եւ Շեւարդնաձեի մասին որեւէ հիշատակում չկա։ Ներկայացնելով Միլոշեւիչի գործըՙ դել Պոնտեն նշել է, թե Միլոշեւիչի դատավարությամբ կեզրափակվի այս դատարանի գործունեությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4