ԹԲԻԼԻՍԻ, 26 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիա երկօրյա պաշտոնական ուղեւորությունից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն այցելելու է Ջավախք։ Կովկասպրես լրատվական գործակալության վկայությամբ, Ախալքալաքում խորհրդարանի նախագահը հատկապես հետաքրքրվելու է հայ համայնքի խնդիրներով։