«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2002-02-23 | #36, 2002-02-26 | #37, 2002-02-27


ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱ. 907-Ի ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿՕԳՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 907-րդ ուղղման կասեցումը, որ արգելում էր ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, կօգնի ղարաբաղյան հակամարտության շտապ կարգավորմանը, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինան։ Համաձայն «525» թերթի, նա ասել է, որ 907-րդ ուղղումը կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասը չի եղել եւ որ նրա առկայությունը սահմանափակում էր համագործակցության հնարավորությունները Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4