ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալներով, փետրվարի 27-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, որոնք հովտային շրջաններում կդիտվեն անձրեւի, իսկ լեռներում եւ նախալեռներումՙ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ քամու արագությունը կհասնի վայրկյանում 18-23 մետրի։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։ Փետրվարի 28-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով։