Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին Վիեննայում հանդիպում է տեղի ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Արամ Ա կաթողիկոսի միջեւ։ Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող, մասնավորաբար Հայաստան-սփյուռք գործակցության հետ կապված հարցեր։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ Արամ Ա կաթողիկոսը վերջին օրերին Կոպենհագենում եւ Ժնեւում նախագահել է միջեկեղեցական ժողովներում։