«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2002-02-27 | #38, 2002-02-28 | #39, 2002-03-01


ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՔՈՒ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ճապոնական «Միցուի» նավթարդյունաբերական ընկերության ղեկավարությունը որոշել է դադարեցնել գործունեությունը Ադրբեջանում։ Ըստ «Թուրան» գործակալության տեղեկատվության, ընկերության ներկայացուցիչ Տոշիո Հաշիգուչին հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ձեռնարկության Տոկիոյում գտնվող կենտրոնակայանի կողմից, քանի որ Քուրդասի ադրբեջանական հանքավայրում նավթի որոնման աշխատանքներն անարդյունք են ավարտվել։ «Երբ երկրորդ հորատանցքը բացելուց հետո նավթ չհայտնաբերվեց, բոլոր բաժնետերերը համաձայնվեցին, որ հետազոտական աշխատանքները պետք է դադարեցվեն», հայտարարել է նա։ «Միցուի» ընկերությունը Ադրբեջանում գործում էր 1999 թ.-ից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4