«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԱԿՐԱՄԵՆՏՈՅՈՒՄ

Ինտերնետային ցանցով ստացված լուրը տեղեկացնում է, որ ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (արեւմտյան շրջանի մասնաճյուղ) փետրվարի 20-ին Սակրամենտոյում անցկացրել է իր տարեկան քարոզչական օրը, որի ընթացքում ամերիկացի օրենսդիրներին եւ քաղաքագետներին են ներկայացվել հայկական մի շարք հրատապ հարցեր։ Քննարկված հարցերի շրջանակներում Գլենդեյլի շրջանի սենատոր Ջեկ Սքոթն առաջարկել է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրի որպես տրամաբանական շարունակություն Երեւանում հիմնել կալիֆոռնիական ապրանքների առեւտրի գրասենյակ։ Այլ հարցերի թվում քննարկվել են նաեւ Հայոց ցեղասպանության դասավանդման եւ ձեռնարկի պատրաստման հարցերը։ Ծրագիրը նախապատրաստել են Հայ ազգային կոմիտեի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղն ու շրջանային միացյալ դպրոցի դասատուները։

Միջոցառմանը մասնակցել են ամերիկահայեր Գլենդեյլից, Բըրբենկից, Լոս Անջելեսից, Ֆրեզնոյից, Սան Ֆրանցիսկոյից եւ Սակրամենտոյից։ Ներկա են եղել հեռուստալրագրողներ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4