«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


ԿԱՍՊԱՐՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մեկօրյա հանգստից հետո Լինարեսի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ։ 5-րդ տուրում 3 ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց Գարրի Կասպարովը։ Ադամսի հետ պարտիայում Կասպարովն ակտիվ գործողություններ ծավալեցՙ տիրելով նախաձեռնությանը։ Ադամսը երկար ժամանակ պաշտպանվում էր, սակայն սպիտակներով խաղացող Կասպարովը կարողացավ իրացնել որակի առավելությունը եւ մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց։ Այժմ Կասպարովը 4 հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ, փաստորեն, առաջատարն է, քանի որ նույնքան միավոր ունեցող Վալյեխոն անցկացրել է 5 հանդիպում։ Վերջինս բոլոր պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով, այդ թվում նաեւ Պոնոմարյովի հետ անցկացրած 5-րդ տուրի մրցախաղը։ Միավորը բաժանեցին նաեւ Անանդն ու Իվանչուկը։ Նրանց հետ 2-ական միավոր են վաստակել նաեւ Ադամսը, Պոնոմարյովն ու Շիրովը։ Իրոք որ, մրցաշարում համառ պայքար է ծավալվել հաղթողի կոչման համար։ Կասկած լինել չի կարող, որ մրցանակի տերը հայտնի կդառնա միայն ավարտական տուրում։ Հիշեցնենք, որ մրցաշարն անց է կացվում երկու շրջանով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4