«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2002-03-02 | #41, 2002-03-05 | #42, 2002-03-06


ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը, որը վարում էր ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։

Ժողովի ընթացքում լսվել է ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Գագիկ Վարդանյանի հաշվետվությունը 2000 թվականի դեկտեմբերից կատարված աշխատանքների մասին։ Նշվել է, որ ընկեր Վարդանյանը գործնական աշխատանք է իրականացրել Տավուշի եւ Լոռու մարզերում, ինչպես նաեւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կուսակցական կառույցների ձեւավորման գործում։

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը լսել է «1915¬1922 թվականներին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագծի վերաբերյալ ՀՌԱԿ առաջարկությունների մասին օրակարգային հարցը, որը ներկայացրել է իրավագիտության թեկնածու, ՀՌԱԿ «Ազատական» ակումբի ատենապետ Վահագն Փիլիպոսյանը։ Քննարկվող հարցի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, որին մասնակցել են վարչության անդամները եւ փոխանդամները։ Ընդունվել է հայտարարություն։ Կուսակցության առաջարկություններն օրենքի նախագծի առնչությամբ մոտ օրերս կտպագրվեն «Ազգում»։

Հանրապետական վարչությունը հաստատել է մարտի 9-ին եւ 10-ին անցկացվելիք ՀՌԱԿ ակումբների ատենապետների եւ գործիչների սեմինար-խորհրդակցության օրակարգը եւ ժամակարգը։

Վարչությունը լսել է ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող հարց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4