«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2002-03-05 | #42, 2002-03-06 | #43, 2002-03-07


ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒՀԻՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Թուրքական «Սթար» օրաթերթը հաղորդում է, որ խորհրդարանի թուրք պատգամավորուհիների պատվիրակությունը հետաձգել է այցը Հայաստանՙ պատճառաբանելով Եվրախորհրդարանի «Կովկասյան զեկուցագրի» քվեարկությունը, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Ըստ «Սթարի», թրքուհիները Երեւան պետք է ժամանեին մարտի 8-ինՙ Կանանց միջազգային օրվա տոնին։

Պահպանողական «Զաման» օրաթերթն իր հերթին գրում է, որ ճամփորդությունը տեղի կունենա մարտի 8-12-ը։ Թրքուհիների պատվիրակությունը բաղկացած է 15 հոգուցՙ լրագրողներ, պատգամավորներ, ակադեմիկոսներ։ Նախատեսվում էր նրանց հանդիպումը ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։

Անցյալ տարի Հերմինե Նաղդալյանը եւ Հրանուշ Խառատյանը այցելել են Թուրքիա։ Այս նախագծի համահեղինակներն են Թուրք-հայկական գործարար զարգացման խորհուրդը (համանախագահներՙ Արսեն Ղազարյան եւ Քաան Սոյաք) եւ «Մարմարա» հիմնադրամը, իսկ ֆինանսավորողըՙ Կալիֆոռնիայի համալսարանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4