Մարտի 12-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Պավել Պլատոնային։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական համագործակցության հարցերՙ ՀՀ պաշտպանության նախարարի այս տարվա երկրորդ կեսին Ռումինիա կատարելիք պաշտոնական այցի համատեքստում։ Կարծիքներ փոխանակվեցին երկու պետությունների միջեւ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության հնարավորությունների, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ։
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈՉՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ