ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մարտի 26-ին Երեւանում տեղի կունենա նորՙ Իտալական փողոցի բացումը։ Շինարարության պատվիրատուն «Ռենկո» ընկերությունն է։ Ինչպես հայտնեց «Ռենկո» ընկերության ղեկավար Անջելո Դը Աուրիան, Իտալական փողոցը նախատեսված է միակողմանի երթեւեկության համար եւ իրար է միացնելու Գ. Լուսավորիչ-Վ. Սարգսյան փողոցները։
Իտալական փողոցի երկարությունը մոտ 350 մետր է, լայնությունըՙ 15 մետր, որից 10 մետրը երթեւեկելի մասի լայնությունն է։