«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2002-03-12 | #46, 2002-03-13 | #47, 2002-03-14


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՅՈՒՐԱՆՔԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Ռուդոլֆ Փերինան հանդես է եկել Ադրբեջանի կողմից տարածվող այն հայտարարության հերքմամբ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն օգտագործվում է որպես տարանցման ուղի թմրադեղերի փոխադրման համար։ Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ «Ինտերնետ ցանցում տեղադրված հաղորդումները պաշտոնական տեղեկատվություն չեն»։ «Այդ նյութերն ստացված են այլ աղբյուրներից։ Տվյալ խնդիրը կքննարկվի»,¬ հավաստիացրել է Ռուդոլֆ Փերինան։

Նշենք նաեւ, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները իբր թե ամերիկյան Պետդեպարտամենտի կողմից որոշված նոր թմրաերթուղու մասին, որ անցնում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքով, հերքում են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4