Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ երեկ Թեքեյան կենտրոն այցելեց Սիրիայի դեսպան դոկտ. Համեդ Հասանը եւ ընդունվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Հանդիպման ընթացքում, բացի հրաժեշտի ու բարեմաղթանքների ջերմ խոսքերից, արծարծվեցին Հայաստան-Սիրիա տնտեսական, պատմամշակութային եւ քաղաքական հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային, մասնավորաբար արաբ-իսրայելական հակամարտությանը վերաբերող հարցեր։ Վերջում դոկտ. Համեդ Հասանը շեշտեց, որ այսուհետեւ Հայաստանն իր կյանքի մի մասն է կազմում, ինչպես սիրիահայ համայնքըՙ սիրիական հայրենիքի մի մասն է։ Իր հերթին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը դեսպանին նվիրեց ՌԱԿ հուշամեդալն ու զինանշանը։