ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հրապարակած Մարդկային զարգացման համաթվի համաձայն, Հայաստանն այսօր պատկանում է միջին մակարդակի զարգացում ունեցող երկրների խմբին եւ աշխարհի 162 այդպիսի երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ տեղը։
Նշենք նաեւ, որ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 1994-2001 թ.թ. ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով նվազել է մոտ երկու անգամ, բնակչության կեսից ավելին (55 տոկոսը), ապրում է աղքատության նվազագույն սահմանագծից (նվազագույն սպառողական զամբյուղ), իսկ 22,9 տոկոսըՙ սննդի սպառման նվազագույն սահմանագծից ցածր համարվող կենսապայմաններում։