«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2002-03-13 | #47, 2002-03-14 | #48, 2002-03-15


ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԳԾՎԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։

Հանրապետության նախագահը եւ Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Եկեղեցին դիտելով իբրեւ հոգեւոր արժեքները խորացնող եւ պահպանող համազգային կառույց, Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է եկեղեցու առանցքային դերը մեր ժողովրդի հոգեւոր-բարոյական վերազարթոնքի, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորման գործում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4