Երեկ Լոս Անջելեսում լույս տեսնող հայկական 2 թերթերի խմբագիրներից տեղեկացանք, որ օրերս Մ. Նահանգներ է մեկնելու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Խմբագիրները հայտնեցին, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության կազմակերպմամբ առաջիկա շաբաթ օրը նախատեսվում է տեղի հայկական լրատվամիջոցների հետ վարչապետ Մարգարյանի մամլո ասուլիսը։ Ուշ երեկոյան ստացված այս տեղեկությունները մեզ չհաջողվեց ստուգել երեւանյան աղբյուրներից։