«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2002-03-13 | #47, 2002-03-14 | #48, 2002-03-15


ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ

Պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը երեկ տեղեկացրեց, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման տեղեկանքները պատրաստ կլինեն մինչեւ ապրիլի 1-ը։ Դրանից հետո, երկու ամսվա ընթացքում, այդ տվյալները կհրապարակվեն «Պետական տեղեկագրում»։ Այս մասին երեկ համապատասխան որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը։ Պետական եկամուտների նախարարը տեղեկացրեց, որ ներկա պահին հայտարարագրվել են 6250¬6300 պաշտոնյաներ։ Նրանց ունեցվածքի մասին ամբողջական տեղեկությունները հայտնի կդառնան արդեն հունիսին։ Սակայն ակնհայտ է, որ պաշտոնյաների եկամուտների իրական պատկերը հնարավոր չի լինի ստանալ, քանզի միշտ էլ կգտնվեն զոքանչներ, աներորդիներ կամ այլ ազգականներ, որոնց անունով կկառուցվեն դղյակներ եւ կբացվեն բանկային հաշիվներ։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4