Բաքու է ժամանել այսպես կոչված Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման առաջնորդ, Թավրիզի համալսարանի դասախոս Մահմուդալի Չահրաղանին։ «Բինա» օդանավակայանում Չահրաղանին ասել է, թե Ղարաբաղը ոչ Հայաստանի մասն է, ոչ էլ Ադրբեջանի, այլ միացյալ Ադրբեջանիՙ առանց Հարավ եւ Հյուսիս բաժանումների։ Խիզախ ժողովուրդներն իրենք են որոշում սահմանները, հարավազերիները միշտ պատրաստ են ազատագրել ադրբեջանական հողերը, օկուպացված Ղարաբաղը բոլոր ադրբեջանցիների արժանապատվության խնդիրն է, ասել է Չահրաղանին, ավելացնելով, որ եթե ադրբեջանցիներն ուզում են ազատագրել Ղարաբաղը, ապա իրանաբնակ ազերիները պատրաստ կլինեն զոհաբերել ամեն բան այդ խնդիրը շատ կարճ ժամանակում լուծելու համար։
Ադրբեջանական «Սփեյս» հեռուստաընկերությունը նշում է, որ իրանցի հյուրին կընդունի նաեւ Հեյդար Ալիեւը։