«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2002-03-16 | #50, 2002-03-19 | #51, 2002-03-20


ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՎԱՆՈՎԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱ

ՍՈՖԻԱ, 19 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի Հանրապետության նորընտիր նախագահ Գեւորգի Պարվանովը օրերս ընդունել է Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սեւդա Սեւանին։ Բարեկամական զրույցի ընթացքում երկրի նախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի ու Հայաստանի հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ բուլղար ու հայ ժողովուրդների ավանդական բարեկամական կապերը առանձնահատուկ եւ ամուր հիմք են հետագա վերընթացի համար։ Բուլղարիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրելու Բուլղարիա ընթացիկ տարվա վերջում կամ 2003 թ. սկզբներին։

Ս. Սեւանը, իր հերթին բարձր գնահատելով երկկողմ կապերը, նշել է որ դրանց զարգացումը վերջին տարիներին չունի անհրաժեշտ տեմպերը, հատկապես տնտեսության եւ մշակույթի մարզում։

Հայաստանի դեսպանը վերջերս մի շարք հանդիպումներ է ունեցել նաեւ երկրի վարչապետ Սիմեոն Սաքսկոբուրգոտսկու, խորհրդարանի նախագահ, պրոֆեսոր Օգնյան Գերջիկովի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Սոլոմոն Պասիի ու Նիկոլայ Սվինարովի եւ այլ պետական պատասխանատու անձանց հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4