Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասում, վրաց-թուրքական սահմանի մոտ երեքշաբթի օրը սկսվեցին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանապահ ուժերի համատեղ զորավարժությունները։ «Նովոստի» գործակալությունը, հղում անելով Վրաստանի սահմանապահ գերատեսչությանը, հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանի պետական սահմանի ծառայության Աբխազիայի սահմանապահ ջոկատը եւ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 25-րդ գնդի զինվորները։