«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2002-03-20 | #52, 2002-03-21 | #53, 2002-03-22


ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵՑ ՌԴ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ԲՈՐԻՍ ԳՌԻԶԼՈՎԸ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայաստանի եւ ՌԴ ՆԳ նախարարությունների համատեղ կոլեգիա, որի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով այսօր Երեւան ժամանեց ՌԴ ՆԳ նախարար Բորիս Գռիզլովը։

«Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ ՆԳ նախարարը նշեց, որ կոլեգիայի նիստում կքննարկվեն միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանց որոնմանը եւ ձերբակալմանը, ահաբեկչությանը հակազդմանը, ապօրինի զենքի, զինամթերքի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցեր։

Քննարկման շրջանականում ներառված են նաեւ ՆԳՆ մարմինների կողմից օպերատիվ միջոցառումների ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկա եւ զինատեսակների նոր նմուշներ Հայաստան առաքելու եւ կադրերեի վերապատրաստման հարցերը։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 2001թ. հաշվետվության մեջ տեղ էր գտել տեղեկատվություն Իրան-Հայաստան-Ռուսաստան թմրադեղերի ճանապարհի գոյության մասին։ ՌԴ ՆԳ նախարարն այս կապակցությամբ նշեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հարցը եւս կքննարկվի նիստում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4