Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի առաջիկա ապրիլի 18¬28-ը Բոստոն (Մ. Նահանգներ) կատարելիք այցը, որի մասին գրել էինք նախապես, ամերիկահայ քաղաքական եւ մամուլի շրջանակների կողմից դիտվում է որպես ցատկատախտակՙ դեպի «մեծ» քաղաքականություն նրա վերադարձի։ Հարվարդի համալսարանի հայ ուսանողական համայնքի հրավերով կատարվելիք այդ այցը, վերոհիշյալ շրջանակներից ոմանց կարծիքով, նախկին նախագահին առիթ կտա վերադարձի «տպավորիչ» առաջին քայլն անելու, մանավանդ որ ապրիլի 20-ին Հարվարդի համալսարանի գիտական կենտրոնում նախատեսվում է նրա հրապարակային առաջին ելույթը 1998 թ. իշխանաթողությունից հետո։ Ուրիշներն առարկում են, որ նախկին նախագահն անցնող տարիներին բնավ էլ ձեռնածալ չէր նստել։ Օգտագործելով երկրում տիրող բազմաթիվ դժվարությունները, վարագույրի հետեւից նա շարունակում էր ղեկավարել հակաքոչարյանական շարժումները, հակաիշխանական մամուլի ելույթները։ Նրանք հիշեցնում են նաեւ վերջին շրջանում Լ. Տեր¬Պետրոսյանի կուլիսային ջանքերը ՀՀՇ-ամետ մանր ու միջին ուժերին ՀՀՇ-ի, այսինքն իր շուրջ վերախմբավորելու ուղղությամբ։