«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2002-03-21 | #53, 2002-03-22 | #54, 2002-03-23


ԱԼԻԵՎԸ ԱՄԵՆ ՄԻ ՏՈՆԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ՀՈՂԵՐԸ

ԲԱՔՈՒ, 22 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Խոստանում եմ, որ գրավյալ հողերը կազատագրվեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը մարտի 21-ին Նովրուզի տոնին նվիրված հանդիսության ժամանակ։ Համաձայն Էմ Փի Էյ-ի, պետության ղեկավարը հավաստիացրել է, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են դրա համար։ Ադրբեջանի ներկայիս ներքին եւ արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը, Ղարաբաղյան խնդրի լուծմանը եւ նրա տարածքային ամբողջականության վերականգնմանը, ասել է նա։ Անդրադառնալով անկախության տասը տարիների նվաճումներին, նախագահը ընդգծել է, որ զարգացումն արգելակող հիմնական խնդիրներից մեկը տարածքի 20%-ի օկուպացիան է եւ ավելի քան մեկ միլիոն փախստականների առկայությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4