«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2002-03-21 | #53, 2002-03-22 | #54, 2002-03-23


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԵՐԿՈՒ ՄԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

«Իրենց երաժշտությամբ երկու կարեւոր արժեքներ են փառաբանում։ Նախՙ սերը երեխաների հանդեպ եւ հետոՙ արվեստի անհրաժեշտությունը նրանց դաստիարակման գործում։ Այս CD-ն եզակի նվեր է մայրության բերկրանքը նոր զգացած երիտասարդ կանանց եւ բոլոր տարիքի երեխաների համար», նշել է միջմշակութային դաստիարակության կենտրոնի տնօրեն Ալիս Պետրոսյանըՙ Նյու Ջերսիում «Երկու մայրեր։ Մանկական հայերեն երգեր» խտացյալ սկավառակի թողարկման առիթով։

Սկավառակի ստեղծման գաղափարը ծնվել է երկու տարի առաջՙ երկու հայ երիտասարդ մայրերի զբոսանքի ժամանակ, եւ ընդգրկում է, ըստ «Արմինյն ռիփորթր» թերթի, սերնդեսերունդ փոխանցված հանրածանոթ երգերՙ «Բարի լույս», «Ծափիկ-ծափիկ», «Բարի գիշեր», «Շոգեկառքը եկավ» եւ «Երթանք խաղալու»։ Դրանք նախասիրած երգերն են եղել Նվայր Բեյլերյանի եւ Դիանա Հարությունյանի, որոնք որոշել են այս կերպ ուրիշների սեփականությունը դարձնել այդ գողտրիկ օրորոցայինները։ Սկավառակը, բացի երգերից, մանուկներին նաեւ սովորեցնում է հայկական այբուբենը, շաբաթվա օրերը, մարմնի մասերըՙ մատուցման բարձր ճաշակով ու որակով։ Ըստ լրատվության, նախադպրոցական երեխաներին հասցեագրված լինելով, սկավառակը հաճույքով կարող են լսել նաեւ մեծահասակները։

«Շուկայում գտնվող մյուս սկավառակներից այս մեկն առանձնանում է, որովհետեւ ընտրված են իմաստալից երգեր, որոնց բառերը հեշտ են եւ դյուրըմբռնելի», բացատրում է «Հայաստան» գրքի հեղինակ Լուսինե Գասպարյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4