«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փարիզում «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Հայաստանին, Ադրբեջանին եւ ողջ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ԼՂ անկախությունը։ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, Ղուկասյանը նշել է, թե միջազգային հանրությունը պետք է փոխի իր դիրքորոշումը, քանի որ արդեն 8 տարի է, ինչ գործում է Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարի պայմանագիրը ու փոխվել են իրողությունները։ Նա մանրամասնել է, թե «իր երկիրը մտադիր չէ հավերժ անկախ մնալ, այլ ցանկանում է անկախ ճանաչվելՙ հետագայում Հայաստանի մաս դառնալու համար»։ Ըստ «Ֆրանսպրես»-ի, 44-ամյա Ղուկասյանը պատրաստվում է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին եւ հույս ունի, որ Ղարաբաղում ընթացող դեմոկրատական գործընթացները կհանգեցնեն այն բանին, որ Ղարաբաղի օրինականությունը կճանաչվի եւ միջազգային հանրությունը կսկսի ֆինանսապես օգնել իր երկրին։

Հանդիպելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ, Արկադի Ղուկասյանը հայտնել է, որ առաջիկա ամիսներին մտադիր է աշխուժացնել դիվանագիտական ջանքերը եւ պատրաստվում է այցելել Մոսկվա ու Վաշինգտոն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4