«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ՆՈՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ՋԱՎԱԽՔԻ» ՆԱԽԱԳԱՀ

Մարտի 23-ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Ջավախք. ժողովրդական շարժում» կազմակերպության հերթական 7-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է 350 պատվիրակ։ Այդ կազմակերպությունը Ջավախքի ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությունն է եւ զգալի դեր է կատարում տարածաշրջանում հայության կյանքի կազմակերպման եւ կայունության ապահովման գործում։

Կազմակերպության նախագահ է ընտրվել Նորիկ Կարապետյանը։

«Հզոր հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում ենք «Ջավախք. ժողովրդական շարժում» կազմակերպության նորընտիր նախագահ Նորիկ Կարապետյանին եւ նախագահության ողջ կազմին, մաղթում նրանց խաղաղ եւ բեղմնավոր աշխատանք։

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ, «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4