«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ» ԸՍՏ ԲԺԵԶԻՆՍԿՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ»

ԹԲԻԼԻՍԻ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Զարգացման եւ համագործակցության Թբիլիսիի կենտրոնի Կովկասյան տարածաշրջանային հետազոտությունների ծրագրի տնօրեն Իվլիան Խաինդրավան ամերիկյան զինվորական մասնագետների կողմից վրացական հատուկ ստորաբաժանումների առաջիկա ուսուցումը դիտում է ԱՄՆ նախագահի նախկին օգնական Զբիգնեւ Բժեզինսկուՙ Ռուսաստանի շուրջ «սանիտարական սահմանագծի» ստեղծման վերաբերյալ հայեցակարգի իրականացման համատեքստում։ «ԱՄՆ-ը փորձում է կայունացնել անկայունության գոտին Ռուսաստանի շուրջ»,- «Փրայմ նյուս»-ին ասել է Իվլիան Խաինդրավան։ «Ակներեւ է, որ Վրաստանն ինքը ի վիճակի չէ անգամ խորհրդանշորեն ապահովել իր անվտանգությունը, եւ քանի որ այդ տեսակետից հույսեր չկան Ռուսաստանից, ապա միայն Արեւմուտքը, միայն ՆԱՏՕ-ն կարող են երաշխավորել այդ»,- գտնում է քաղաքագետը։ Իվլիան Խաինդրավան ասել է, որ «նավթային եւ գազային նախագծերը խաղում են իրենց դերըՙ ԱՄՆ ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում բիզնեսմենների կողմից կընկալվի որպես այդ տեսակետից ռիսկի նվազագույն մակարդակ, ինչը նշանակում է, որ հնարավորություն կառաջանա ներդրումների կատարման եւ կապիտալի բազմապատկման համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4