ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարծում եմ, որ «Արմենիկում» դեղամիջոցի հետ կապված գործընթացը դժվարությամբ, բայց եւ այնպեսՙ հաստատակամորեն առաջ է գնում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ Հնդկաստանի հետ «Արմենիկում»-ի վերաբերյալ բավականին հաջող գործարք է կնքվել։
Ս. Սարգսյանի խոսքերով, մոտ ժամանակներս սպասվում է «Արմենիկում» կենտրոնի բժիշկների եւ սպասարկող անձնակազմի այցելությունը Հնդկաստան, որպեսզի տեղում սկսեն իրագործել հայ-հնդկական համապատասխան ծրագիրը։