ԲԱՔՈՒ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ադրբեջանը ձգտում է բոլոր երկրների հետ հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության զարգացման»,- Էմ Փի Էյ-ի հաղորդման համաձայն, հայտարարել է Հեյդար Ալիեւը 9 պետությունների դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Ադրբեջանի հիմնական խնդիրն այսօր, նշել է պետության ղեկավարը, շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտությունը։ Հանրապետությունը ձգտում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, այդ նպատակով վարում է ինչպես ուղղակի բանակցություններ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում մեծ հույսեր ենք կապում համաշխարհային հանրության աջակցության հետ», ամփոփել է նախագահ Ալիեւը։