«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃՇՏԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՓԱՐԻԶ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուներին ուղարկվել են հարցումներ 1915թ Հայոց ցեղասպանության առնչությամբ իրենց դիրքորոշումը ճշտելու հարցի շուրջ։

«Միլլիեթ» օրաթերթը «Ցեղասպանությունը կողպեք է Եվրամիության դռանը» հոդվածում նշում է, որ թեկնածուներից ներկայիս վարչապետ Լիոնել Ժոսպենը հայտարարել է, թե «կասկած չունի Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ եւ ընտրվելու դեպքում Ֆրանսիայի խորհրդարանը կընդունի որոշում խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումն օրենքով պատժելի դարձնելու մասին»։ «Թուրքիայիՙ Եվրամիությանն անդամակցելու առնչությամբ դեռ խնդիրներ կան։ Դրանք առնչվում են մարդու իրավունքներին եւ ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը».-նշել է Ժոսպենը պատասխան ուղերձում։

Գործող նախագահ Ժակ Շիրակի պատասխանում շեշտվում է, որ Թուրքիան չի համապատասխանում անդամակցության «Կոպենհագենյան չափանիշներին» եւ մոտ ապագայում Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը խնդրո առարկա լինել չի կարող։ Ֆրանսահայության այս արշավի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի www.cdca.asso.fr հասցեում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4