«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


2003 Թ. ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ Է

Ասում է Իլհամ Ալիեւը

Ադրբեջանում որեւէ կասկած չկա. պետության առաջնորդ Հեյդար Ալիեւը 2003 թ. նախագահական ընտրություններում հաղթելու է, ԻՏԱՌ¬ՏԱՍՍ-ի կազմակերպած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր, SOCAR ընկերության փոխտնօրեն Իլհամ Ալիեւը։ Իշխող կուսակցությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին, թեկնածուն Հեյդար Ալիեւն է։ Անհանգստանալու պատճառներ չկան, տնտեսական վիճակը կայուն է, երկրում սոցիալական բարենպաստ մթնոլորտ է։ Ահա թե ինչու մենք կասկած չունենք, որ Հ. Ալիեւը վերընտրվելու է, ասել է Ի. Ալիեւը։

Խաղամոլ եւ քաղաքական որոշ շրջանակներում փլեյբոյի համարում ունեցող Իլհամը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում կան հայկական եւ միջազգային ահաբեկչական ռազմակայաններ, իսկ ԼՂ-ում եկամտի հիմնական աղբյուրը թմրադեղերի մշակումն է։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե ադրբեջանական բանակը թույլ է, ասել է, որ հայերը մարտի դաշտում կարող են տեսնել ադրբեջանական բանակի կարողությունները։

Թարգմանաբար ներկայացնենք հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները.

¬ Ինչքանով՞ ենք մենք պատրաստ հայկական բանակի դեմ պատերազմելու։

¬ Մենք պատրաստ ենք։ Թող ոչ ոք չկասկածի։

¬ Կարո՞ղ ենք հասնել մինչեւ Երեւան, պրն Աբիեւ։

¬ Մենք կարող ենք հասել եւ անցնել Երեւանը։

ANS-ը եզրակացնում է, որ Բաքուն Հայաստանի դեմ պատերազմի է նախապատրաստվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4