«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԲԱՔՎՈՒՄ ՆՈՐԻՑ ԻՐԱՐ ԵՆ ԾԵԾՈՒՄ

ԲԱՔՈՒ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի ընդդիմությունը մարտի 23-ին փորձ է արել հանրահավաք կազմակերպել Բաքվի Ֆիզուլի հրապարակում։ Ոստիկանությունը եւ ներքին զորքերի ստորաբաժանումները օղակել են հրապարակը եւ բռնի ուժով ստիպել են ցրվել հավաքվածներին։ Ըստ ANS գործակալության, ձերբակալվել են 50, իսկ պաշտոնական տվյալներովՙ 35 մասնակից։ Ըստ Բաքվի ոստիկանության մամլո հաղորդագրության, բախումներում տուժել են նաեւ 15 ոստիկան։ Ոստիկանությունն այդ օրը նաեւ փակել էր դեպի Ֆիզուլի հրապարակ տանող ճանապարհները, խոչընդոտել տրանսպորտի աշխատանքին։ Հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը մտադիր էր պահանջել նախագահ Հեյդար Ալիեւի հրաժարականը, ազատել քաղբանտարկյալներին, ընդդիմությանն արտոնել հանրահավաք կազմակերպել Ազադլիգ կենտրոնական հրապարակում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4