«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԹԲԻԼԻՍԻ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանի ղեկավարությունը նախկինի պես հետեւում է աբխազական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին եւ քաղաքական մեթոդներին այլընտրանք չի տեսնում նրա լուծման համար, նշվում է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ քաղաքական կարգավորման հիմք կարող է դառնալ «Թբիլիսիի եւ Սուխումի միջեւ սահմանադրական լիազորությունների սահմանազատման մասին» փաստաթուղթը, որ մշակվել եւ հավանության է արժանացել ՄԱԿ¬ի կողմից։ Ինչպես հաղորդում է «Փրայմ նյուսը», ԱԳՆ-ն, «անպատշաճ» է համարում Վրաստանի ղեկավարության դիրքորոշման երկիմաստության վերաբերյալ մեղադրանքները պաշտոնական Թբիլիսիի հասցեին եւ կասկածները հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նրա մտադրությունների անկեղծության հարցում։ «Իսկ ինչ վերաբերում է Աբխազիայում միջազգային ահաբեկիչների ներկայության մասին Թբիլիսիի իբր անհիմն պնդումների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա Վրաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ Մոսկվայում ճիշտ կլիներ այդ տեղեկություններին լուրջ վերաբերվել, քանի որ միջազգային ահաբեկիչների համար հնարավոր ապաստանի երեւան գալը գործնականում չվերահսկվող գոտում հղի է լուրջ բարդացումներով առաջին հերթին Ռուսաստանի համար»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4