Ֆուտզալի ՀՀ առաջնությունում առայժմ առանց միավորի կորստի է ընթանում «Հայքը», որը 7-րդ տուրում հյուրընկալվելիս 7¬2 հաշվով հաղթեց «Արաքսին»։ Կրկին արդյունավետությամբ աչքի ընկավ «Գուգարքը»ՙ մրցակցի դաշտում 15¬3 հաշվով պարտության մատնելով «Դավիթաշենին»։ «Գուգարքի» կազմում 5 գոլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Վարդան Խառատյանը։ Հյուրերը հաջողության հասան նաեւ «Քոլեջ»¬«Յունիքս» խաղում (4¬9)։ «Քոլեջին» առայժմ չի հաջողվում ընդհատել անհաջողությունների շարքը։ Տուրի մյուս երկու խաղերում հաղթեցին դաշտի տերերը։ Գյումրիում դաշտի տերերն առավելության հասան «Աջափնյակի» նկատմամբ (8¬3), իսկ «Պոլիտեխնիկը» «Գավառին» հաղթեց 8¬4 հաշվով։