Երկու անընդմեջ պարտություններից հետո իր երկրպագուներին կրկին ուրախացրեց «Յանգ Բոյզը»։ Շվեյցարիայի առաջնության 27-րդ տուրում «Յանգ Բոյզը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց 7-րդ տեղում ընթացող «Ցյուրիխին»։ Այդ խաղի 66-րդ րոպեին Արթուր Պետրոսյանը հաշիվը դարձրեց 3։0ՙ խփելով առաջնությունում իր 8-րդ գնդակը։ Հյուրերը խաղավերջում կրճատեցին հաշվի տարբերությունը։ Այդ հաղթանակից հետո «Յանգ Բոյզը» 26 միավորով ընթանում է 5-րդ տեղում։ Առաջատարըՙ «Բազելը», հյուրընկալվելիս զիջեց երկրորդ տեղում ընթացող «Գրասհոպերսին»։ Չնայած անհաջողությանը, «Բազելը» 34 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը։ «Գրասհոպերսը» առաջատարից մեկ խաղ ավելի է անցկացրել եւ ունի 30 միավոր։ «Սյոն»- «Սերվետ» խաղում հաղթեցին հյուրերը (3։2), իսկ «Սենտ Գալեն»- «Լուգանո» թիմերի մրցավեճում դարպասները մնացին անառիկ։