Բրյուսելում մարտի 17¬19-ը տեղի ունեցած «Հայերը եւ Եվրամիությունը» սեմինարի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել վերջերս Եվրախորհրդարանում ընդունված զեկուցագրի հեղինակ Պեր Գարթոնի հետ, հաղորդում է Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի (ԵՀԱՖ) ինտերնետային լրատվական ծառայությունը։
ԵՀԱՖ-ի կազմակերպած սեմինարի եւ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում Գարթոնը ներկայացրել է Կովկասի ապագայի վերաբերյալ իր տեսակետները։ «Տարածաշրջանի երկրները պետք է սկսեն համագործակցելՙ ստեղծելով որոշ իմաստով կայունության մի պակտ, որպեսզի արտաքին գերիշխանությունները հնարավորություն չունենան նրանց թելադրելու իրենց կամքը», ասել է նա։
Բացի Պեր Գարթոնից, սեմինարին մասնակցել են հոլանդացի խորհրդարանական Լուսվիս վան դեր Լաան (լիբերալ), գերմանացի խորհրդարանական Ուրսուլա Շլեխերը (քրիստոնեա-դեմոկրատ) եւ իտալացի խորհրդարանական Դիմիտրիո Վոլցիցը (սոցիալիստ)։ Սեմինարին ընդհանրապես մասնակցել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Հունաստանից եւ Լյուքսեմբուրգից հրավիրված մասնագետներ։ Հայկական կողմից ներկայացված են եղել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ Հայ ազգային կոմիտեն (ՀՅԴ)։