Վրաստանի նախագահը դիմել է Եվրամիության ղեկավարությանըՙ խնդրելով օժանդակություն ցույց տալ Երեւան-Թբիլիսի-Փոթի-Բաթում եւ Բաքու-Թբիլիսի-Փոթի-Բաթում ավտոճանապարհների շինարարությանը, հաղորդում է «Բլեք Սի պրես» գործակալությունը։ Շեւարդնաձեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել նույնանման խնդրանքով դիմել Եվրամիությանը, քանի որ ավելի լավ կլինի, եթե նախագիծն ունենա տարածաշրջանային բնույթ։