Մարտի 27-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնիին։ Քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակն ու հեռանկարները, տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին առնչվող խնդիրներ, այդ բնագավառում երկու երկրների համագործակցության, տարածաշրջանային նշանակության համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
ՀՀ ՊՆ ԼՔՎ