27 ապրիլ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվության համակարգ։ Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին կտոնի Քրիստոսի հրաշափառ Հարության տոնըՙ Սբ. Զատիկը։ Սբ. Հարության տոնին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որի յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր։
Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, հաղորդության խորհրդի հաստատումը, Փրկչի կողմից իր աշակերտների ոտքերի լվացումըՙ Ոտնլվան։
Ավագ Հինգշաբթի, մարտի 28-ին, ժամը 11։00-ին Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվելու է Ս. Պատարագՙ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի։
Հետմիջօրեինՙ ժամը 16։00-ին կատարվելու է Ոտնլվայի կարգՙ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի։ Արարողության ընթացքում կօրհնվի յուղը եւ ապաՙ Քրիստոսի օրինակով Վեհափառ Հայրապետը օրհնված յուղով կօծի 12 աշակերտների ոտքերը։
Ավագ Հինգշաբթի, Խավարման գիշերը 19։30-ից մինչեւ ուշ գիշեր կկատարվի Խավարման կարգՙ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների։
Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է։ Այդ օրը, մարտի 29-ին, ժամը 12։00-ին տեղի կունենա Խաչելության կարգ, իսկ ժամը 17։00-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի կարգ Թաղման, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Մայր Տաճարի շուրջ։
Ավագ Շաբաթ, մարտի 30-ի երեկոյան կմատուցվի Ճրագալույցի Պատարագ, որի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ հարության ավետիսը։ Պատարագիչն է Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը։
Կիրակի, մարտի 31-ին, Սբ. Հարության տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Հայրապետական Սբ. Պատարագ։ Հընթացս Սբ. Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը կուղղի համայն հայությանը։
Երկուշաշթի, ապրիլի 1-ին, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնակարգի ննջեցյալների հիշատակության օր էՙ մեռելոց։