«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՄՇԱԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատել «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգը Կովկասում խաղաղության եւ զարգացման համատեքստում» հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշումը։ Մարտի 27-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում հաստատվեց հանձնաժողովի կազմըՙ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանի նախագահությամբ։

Ալեքսանդր Մանասյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նմանօրինակ կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, որը պետք է տրամադրի արտաքին քաղաքականության ոլորտում գործունեության գիտական հիմնավորում։ Նա ընդգծեց, որ հարեւան Ադրբեջանում համանման կառույց երկրի նախագահին առընթեր գործում է արդեն վաղուց։

Հանձնաժողովի խնդիրների մեջ կմտնի ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի ինստիտուտներում, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կատարվող հետազոտությունների արդյունքների համակարգումը եւ վերլուծությունը։

Այսպես, նշեց Մանասյանը, ներկայումս անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության քննարկումը քաղաքական դաշտից փոխադրել իրավական դաշտ։ Ըստ նրա, այսօր գիտնականների այդ տեսակետն արդեն պաշտպանում են նաեւ քաղաքական գործիչները ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4