«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՔԵՌԻՆ Ո՛Չ ԱՎԵԼ Է ԱՍՈՒՄ, Ո՛Չ ՊԱԿԱՍ

Իսկ ինչի՞ցՙ չի ասում

Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ընթացքում ամբաստանյալ Վռամ Գալստյանը, պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերին, հիմնականում խուսանավում էր։

Պատասխանները, որոշ հարցերի առումով, բացարձակապես անիմաստ էին կամ նույնաբովանդակ «չեմ պատասխանում»-ին։ Ու թեեւ որոշ հարցեր «ինձ համար էլ մութ» տարբերակով էին արձագանքվում, միեւնույն է, ընդհանուր առմամբ, ժխտողական պատասխանների արժանացած հարցերը դառնում էին ինքնանպատակ։ Ընդ որում, ամբաստանյալը մի պահ էլ խիստ բարկացավ, նշելով, որ ինքը ներկայացնում է իրողությունը։ Իսկ թե ինչպես կհասկանանՙ այլ հարց է։

Այն հարցին, թե Նաիրիի հաստատորեն վարչապետ լինելու դեպքում քեռին կմիանա՞ր խմբին, Վ. Գալստյանը պատասխանեց, որ չէր գնա։

ԱԺ շենքի մոտ իրենց «սպասող» ժողովրդի մասին էլ լսելով Ն. Հունանյանիցՙ Վ. Գալստյանը, ըստ իր պնդման, ծրագրի մասին մանրամասն ոչինչ չի իմացել։ Ինչ վերաբերում է, ընդհանրապես, իրեն ներկայացված մեղադրանքներին, ապա, ինչպես պարզվեց, դրանք այնքան էլ լավ չի հասկանում։ Իրեն տրամադրված փաստաբանի հետ էլ նման խոսակցություն չի եղել։ Եվ ինչպես ողջ դատաքննության ընթացքում, երեկ նույնպես Վ. Գալստյանն ասաց, որ ինչպես Նաիրիին, այնպես էլ իր փաստաբանին հարցեր չի տվել, քանի որ հետաքրքիր չէր։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4