«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ ՍՏԱՑԱՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

Շուտով կգործի ԱԼՄ հեռուստաընկերությունը

Երեկ տեղի ունեցավ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստ, որտեղ մրցութային առաջարկների նախնական քննարկումներից հետո ընտրվում էր հեռարձակման լավագույն կազմակերպությունը։ Ինը հոգուց բաղկացած հանձնաժողովում, կարծիքների բացեիբաց արտահայտման պայմաններում, քննարկվեց երկու ռադիոհաճախականություն եւ երկու հեռուստահաճախություն տրամադրելու հարցը։

106 ՖՄ հաճախականությանը հավակնող «Տոսպա» եւ «Համանվագ» ընկերությունների առաջարկները համարվեցին անբավարար, եւ որոշում կայացվեց չեղյալ համարել այդ հաճախականության մրցույթները։

Բավականին բուռն քննարկումների արդյունքում հնարավոր 45-ից 29 միավոր հավաքելովՙ 103,5 ՖՄ հաճախականությունը հատկացվեց «Արձագանք ստուդիային», իսկ հեռուստատեսային 29-րդ դեցիմետրային հաճախականությունըՙ «Էջմիածին» ընկերությանը (32 միավոր)։

Միակ մետրայինՙ 10-րդ հաճախականության համար միավորների ամենաբարձր քանակ (33) ստացավ եւ հաղթող ճանաչվեց «ԱԼՄ» նորաստեղծ հեռուստաընկերությունը («ԱԼՄ-հոլդինգի» նախագահՙ Տ. Կարապետյան)։

Հիշյալ հեռուստառադիոընկերությունների արտոնագրերի գործողության ժամկետը 7 տարի է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4