Ինչպես հայտնեց Ինտերֆաքսի թղթակցին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը, ապրիլի 2¬4-ը տեղի կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Տաջիկստան, իսկ 4¬5-ըՙ պաշտոնական այցը Կիրգիզիա։
Տաջիկստանում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նախագահ Ռահմոնովի, վարչապետ Ազ. Ակիլովի, օրենսդիր մարմնիՙ Մաջլիսի նախագահ Մ. Ուբայդուլաեւի հետ։ Այցի շրջանակներում նախագահը եւ պաշտոնական պատվիրակությունը կայցելեն Խուջանդ քաղաք։
Կիրգիզիայում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նախագահ Ա. Ակաեւի, վարչապետ Կ. Բակիեւի, ժողովրդական ներկայացուցիչների ժողովի խոսնակ Ա. Բորուբաեւի, օրենսդիր ժողովի խոսնակ Ա. Էրկեբաեւի հետ։
Երկու երկրների հետ էլ կստորագրվի բարեկամության եւ համագործակցության պայմանագիր, ինչպես նաեւ մի քանի այլ, միջկառավարական համաձայնագրերՙ տարբեր ոլորտներում։
ՀՀ նախագահի մամլո քարտուղարը նշեց նաեւ, թե Տաջիկստանի եւ Կիրգիզիայի հետ Հայաստանն ունի ավանդական բարեկամական հարաբերություններ, եւ չկա այդ հարաբերությունների զարգացմանը խանգարող որեւէ խոչընդոտ։ Նախատեսվող այցը եւ ստորագրվելիք փաստաթղթերը կխթանեն երկու երկրների հետ Հայաստանի հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում։
Տաջիկստանի եւ Կիրգիզիայի ղեկավարների հետ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանման, տարածաշրջանային համագործակցության, ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խնդիրներ, անդրադարձ կլինի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերին։
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Ինտերֆաքսի սեփ. թղթակ