«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2002-04-04 | #63, 2002-04-05 | #64, 2002-04-06


ՀՐԵԱՆԵՐԸ «ՑՆՑՎԱԾ ԵՆ» ԷՋԵՎԻԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՆԿԱՐԱ, 5 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի գործողությունները Պաղեստինում Թուրքիայի վարչապետի կողմից «ցեղասպանություն» որակելը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ի հրեական համայնքում։

Վաշինգտոնի հրեական լոբբիի մի շարք հեղինակավոր գործիչներ հայտարարել են, որ ցավով են ընդունել Էջեւիթի նման բնորոշումները։ Հրեական համայնքի մի հեղինակավոր առաջնորդ հայտարարել է, թե Իսրայելի գործողությունները մինչ այժմ նույնիսկ Իսրայելին թշնամի արաբական որեւէ երկրի կողմից չէին ստացել «ցեղասպանություն» բնորոշումը, եւ իրենք խիստ խոցված են նման արտահայտություններ հատկապես իրենց բարեկամ համարող Թուրքիայից լսելու կապակցությամբ։ Հրեական համայնքի մի այլ ներկայացուցիչ այս կապակցությամբ ակնարկել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ հայտնել, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կարող են լրջորեն վնասել Իսրայելի եւ հրեական համայնքի հետ Թուրքիայի հարաբերություններին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4