«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2002-04-04 | #63, 2002-04-05 | #64, 2002-04-06


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՎ ԿԱՐԿՈՒՏ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալների համաձայն, առաջիկա չորս օրերին (ապրիլի 6-9-ը) ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակՙ քամու ուժեղացում, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։ Ապրիլի 10-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 6-ին եւ 7-ին կբարձրանաՙ 3-5, 8-10-ը կնվազի 4-6 աստճանով։

Նշված օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի +1 +5, Արագածոտնի բարձրադիր մասումՙ -2 +6, ցածրադիր շրջաններումՙ +4 +15, Կոտայքումՙ -5 +8, Գեղարքունիքումՙ -2 +7, Լոռիումՙ 0 +11, Տավուշումՙ +5 +17, Արարատյան դաշտումՙ +6 +18, Վայոց Ձորումՙ -2 +13, Սյունիքի նախալեռներումՙ -2 +9 եւ հովիտներումՙ +7 +18 աստիճանի սահմաններում։ Հանրապետությունում սպասվող գեոմագնիսական դաշտի վիճակը կլինի հանդարտ, Արեգակի գումարային ակտիվությունն ու ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունըՙ միջին։ Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 50-60 տոկոսի սահմաններում։

Երեւանում ապրիլի 6-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ, ամպրոպի ժամանակՙ քամու ուժեղացում, ապրիլի 10-ին առանց տեղումների եղանակ։ Ջերմաստճանը գիշերըՙ 1-6, ցերեկըՙ 15-20 աստիճան տաքություն, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակըՙ 14 միկրոռենտգեն/ժամ։

Ըստ Երեւան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալների, ապրիլի 6-ին օդի առավելագույն ջերմաստիճանըՙ +27,4 դիտվել է 1952 թվականին, իսկ նվազագույնըՙ -5,3, 1965 թվականին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4