«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2002-04-06 | #65, 2002-04-09 | #66, 2002-04-10


ԿԻՊՐՈՍՆ ԷԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Թուրքիայից բացի, Կիպրոսն էլ է մեղադրել Իսրայելին պաղեստինցիների հանդեպ «ցեղասպանություն» իրագործելու մեջ։ Կիպրոսի խորհրդարանը, համաձայն «Ասոշիեյթեդ պրեսի» Նիկոսիայից տված հաղորդագրության, միաձայն քվեարկել է հօգուտ այն բանաձեւի, որն «անվերապահորեն եւ հստակորեն դատապարտում է Իսրայելի գործողություններն ու Արիել Շարոնի կառավարության գործադրած ցեղասպանությունը պաղեստինյան ժողովրդի դեմ, որը միայն ատելությունն է հավերժացնումՙ սպանելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամեն մի հեռանկար»։

Բանաձեւը կոչ է անում Իսրայելի կառավարությանը «անհապաղ հետ քաշել իր զորքերը պաղեստինյան տարածքներից» եւ վերջ դնել «պաղեստինյան իշխանությունների նախագահ Յասեր Արաֆաթի սադրիչ պաշարմանը, որը անտրամաբանական լինելուց բացի, խոչընդոտում է երկխոսության եւ ողբերգական փակուղուց դուրս գալու որեւէ հեռանկար»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4