«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2002-04-06 | #65, 2002-04-09 | #66, 2002-04-10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տեղի է ունեցել ՀՌԱԿ Հանրապետական վարչության հերթական նիստը։ Քննարկվել է կուսակցության դիրքորոշումը Հայ դատի հետապնդման մարտավարության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ծավալվել է մտքերի փոխանակումՙ հաստատելով Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ավանդական դիրքորոշումը Հայ դատի հետապնդման ուղղությամբ։ Հանրապետական վարչությունում կարծիքներ են արտահայտվել հայ-թուրքական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հեռանկարների մասին։ Քննարկումների ընթացքում կարեւորվել են նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները իսրայելա-պաղեստինյան հակամարտության առկա իրողությունների պայմաններում։ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունն ընդունել է թիվ 26 շրջաբերականնՙ ուղղված կուսակցության շրջանային վարչություններին եւ ակումբներին, որում առաջարկվում է ժողովներում քննարկել Հայ դատի հետապնդման մարտավարությունը եւ հայցվում կուսակցականների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին։

Տեղեկանալով սկզբնական կազմակերպությունների տեսակետին նշված հարցերի շուրջ, վարչությունը շարունակելու է խնդրի քննարկումը։

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը հաստատեց կուսակցական անդամատոմսերի ձեւը։

Վարչությունը հաստատեց նաեւ առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՌԱԿ նորաստեղծ կառույցների ժամանակացույցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4